Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին՝ ավիավթարի կապակցությամբ

Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին՝ ավիավթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

Հանրապետության նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:

Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ Նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է տալիս:

Նոյեմբերի 29-ին 77 ուղևոր փոխադրող ինքնաթիռ է վթարվել Կոլումբիայում: Ուղևորների թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ուղևորներից բացի ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել: 6 մարդ ողջ է մնացել, որից երեքը՝ ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---