«Օրրանի» երեխաների համար անվճար դասընթացներ են անցկացվել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ![]() 30 նոյեմբերի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի և երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտող՝ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջև: Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվն անվճար դասընթացներ է կազմակերպել «Օրրանի» երեխաների համար: Պարուսույցները սեղմ ժամկետում քոչարի են սովորեցրել 9-14 տարեկան 24 երեխայի՝ նրանց հասանելի դարձնելով ոչ միայն պարային էլեմենտների կատարման տեխնիկան, այլև հայկական պարի ոգին: Ի դեպ, «Օրրանի» սաներն ավելի ուշ հրավիրվել են համերգի և բեմահարթակում նույն պարը դիտել պարուսույցների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաճելի զբաղմունք լինելուց բացի, նման դասընթացներն իրենց թողած ազդեցությամբ կարող են նպաստել հետագա մասնագիտության ընտրության հարցում նաև: Բարձր գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, «Բարեկամությունը» ձգտում է առաջնորդվել գործընկերոջ հաջողված փորձով: 2015-ին Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվը կամավորագրվել է նաև Գեղարքունիքի Դդմաշեն գյուղում իրականացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |