1 դեկտեմբերի 2016 - 16:56 AMT
ԱԳ նախարարը չի բացառում Համբուրգում Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Չեմ բացառում, բայց դեռ այդպիսի պայմանավորվածություն չկա, դեռ հաստատված չէ»,- ասել է Նալբանդյանը:

Դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը: