Կիպրոսի նախագահն ու կիպրոսցի թուրքերի առաջնորդը պայմանավորվել են հանդիպել![]() 2 դեկտեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջին պայմանավորվել են հանդիպել հունվարի 9-ին` վերսկսելու համար բանակցությունները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական էսպեն Բարտ Էյդեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքական գործիչները կհանդիպեն Ժնևում 2017-ի հունվարի 9-ին, իսկ երկու օր անց կներկայացնեն «ճանապարհային քարտեզների» իրենց նախագծերը: Հունվարի 12-ից կսկսվի Կիպրոսի գծով խորհրդաժողովը երաշխավոր տերությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնք կհրավիրվեն անհրաժեշտության դեպքում: Անաստասիադիսը հայտարարել է լրագրողներին, որ բանակցությունները կվերսկսվեն անհապաղ, դրանք ինտենսիվ են բոլոր գլուխների վերաբերյալ, հայտնում է կիպրոսյան «Կատիմերինի» թերթը: Անաստասիադիսը հաստատել է բանակցությունները հաջող ավարտին հասցնելու հունական համայնքի վճռականությունը: Սա կլինի Անաստասիադիսի և Աքինջիի առաջին հանդիպումը Մոն Պելերինում բանակցությունների ձախողումից հետո: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին շվեյցարական Մոն Պելերինում, որն ավարտվել է անարդյունք: «Չնայած բոլոր ջանքերին, նրանք չկարողացան համաձայնության գալ տարածքային կարգավորման հարցում, ինչը ճանապարհ կհարթեր դեպի բանակցությունների ավարտական փուլ: Երկու կողմերը որոշել են վերադառնալ Կիպրոս և մտածել հետագա գործողությունների մասին»,-ասվում էր հայտարարության մեջ: Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին: Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |