ԱՄՆ-ն 10 տարով կերկարացնի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն 10 տարով կերկարացնի Իրանի դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին Իրանի դեմ գործող պատժամիջոցների մասին օրենքը 10 տարով երկարացնելու մասին:

Ինչպես ասել է միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո Թեհրանը շարունակել է «ջանքեր գործադրել, ուղղված տարածաշրջանի ապակայունացմանն ու այնտեղ իր ազդեցության ընդլայնմանը»:

«Իրանը բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացնում»,-հիշեցրել է օրենսդիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը:

Չնայած Իրանը սկսել է կրճատել իր միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն դեռ պահպանում է Իրանի և առանձին իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները մի շարք պատճառներով: Մասնավորապես, դա կապված է Իրանում բալիստիկ հրթիռների մշակման, իրավապաշտպանների հայտարարությունների և ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ Իրանի հարաբերությունների հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---