2 դեկտեմբերի 2016 - 16:59 AMT
Լարսը փակվել է. Ձնահոսքի վտանգ կա

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 2-ից փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել է, որ պատճառը ձնահոսքի վտանգն է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 2-ին և 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: