Լարսում 558 տրանսպորտային միջոց է կուտակվել

Լարսում 558 տրանսպորտային միջոց է կուտակվել

PanARMENIAN.Net - Լարսի անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, որը տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ:

Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրել է, որ անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարան և 1 կունգ տիպի ավտոմեքենա:

Դեկտեմբերի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին մերկասառույց է:Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին տեղումներ են ձյան տեսքով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---