Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի խորհրդարան![]() 5 դեկտեմբերի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր նախագիծը ներկայացնել խորհրդարանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Cumhuriyet պարբերականը: Վարչապետը նշել է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ իրենց բանակցություններն արդեն ավարտվել են: Նա հայտնել է նաև, թե կարողացել են համաձայնության գալ առանցքային հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, վերջին խոսքի իրավունքը ժողովրդինն է: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է որպես կառավարման համակարգ ընտրել նախագահական մոդելը, ըստ որի, գործադիր իշխանության և երկրի ղեկավար է համարվում նախագահը: Եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա նախագահական համակարգին անցումը կկատարվի 2019 թվականին: Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019թ. և կիրառել նոր համակարգով սահմանված որոշ լիազորություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |