Բաքուն թույլ չի տվել ՀՀ-ով Սիրիա թռչող ռուսական Իլ-76-ին անցնել իր տարածքով 5 դեկտեմբերի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի օդային իշխանությունները թույլ չեն տվել ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավին, որն ուղևորվում էր ՀՀ «Էրեբունի» ռազմակայան, անցնել իր օդային տարածքով: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Սոչի: Ինչպես կարելի է դատել հրամանատարական կետի և օդաչուի միջև խոսակցություններից, որոնք հրապարակել է բլոգեր GalandecZP-ն, ինքնաթիռը Հայաստանով Սիրիա էր ուղևորվում, գրում է NEWsru.com-ը: «Երևան հասնել չեք կարող: Ադրբեջանը չի թույլատրում: Թռիչքն արգելված է»,-ասել է կարգավարը: Հետո ինքնաթիռի անձնակազմը հրաման է ստացել վերադառնալ Սոչիի օդանավակայան: Սոչի վերադառնալու հրահանգը Իլ-76-ը ստացել է Ռոստովի օդային տարածքում: Այժմ օդանավն արդեն վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում: Ռուսական ինքնաթիռները 2015-ի սեպտեմբերին ռազմական տեխնիկա են տեղափոխել Սիրիա Հայաստանի և Իրանի տարածքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար փակել են Բուլղարիան և թուրքիան և որ ռուսական ինքնաթիռները թռչելու են ՀՀ և Իրանի տարածքով, ոչ թե Հունաստանի ու Բալկանների: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |