«Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչներն Իրաքի ռազմական հետախուզության 35 նախկին աշխատակցի են գերեվարել: Դեպքը տեղի է ունեցել Հավիջա քաղաքի մոտակայքում, գրում է «Կոմերսանտը» Al Mada Press-ի վրա հղումով:
«ԻՊ գրոհայինները գիշերը ձերբակալել են իրաքայն բանակի հետախուզության 35 նախկին աշխատակցի, նրանց տարել են անհայտ ուղղությամբ»,-ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ նախկին հետախույզներին ձերբակալել են «Իրաքի ուժայինների հետ համագործակցության» համար:
2016-ի հոկտեմբերի կեսին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց Մոսուլի ազատագրման մեկնարկի մասին: Նա խոստացավ, որ երկրի երկրորդ քաղաքը կազատագրվի ԻՊ ահաբեկիչներից «մինչև 2016-ի ավարտը»: Նույն ժամկետն էր նշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: