Նաիրիտցիների կոչը Կարապետյանին՝ ժամանակավորապես դադարեցրեք գործարանի սնանկության վճիռը![]() 5 դեկտեմբերի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի ցույցերը համակարգող խումբը գործարանի ներկա և նախկին աշխատակիցների անունից բաց նամակ է գրել՝ ուղղված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր Սամվել Կարապետյանին։ Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն:«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով: Նամակում մասնավորապես ասված է. «Ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝ 2015թ ապրիլի 7-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց: Ինչպես գիտենք, բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 15։00-ն։ Հայտնի է, որ վերջին ամիսներին ասպարեզում են «Նաիրիտում» ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն «Նաիրիտի» սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և «Նաիրիտը» վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ «Նաիրիտը» կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից»։ Նամակում նշված է, որ հաշվի առնելով Կարապետյանի հնարավորությունները, խնդրում են՝ ժամանակավորապես դադարեցնել Նաիրիտ գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։ «Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորություները՝ «Նաիրիտը» վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք։ Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև. մի կողմում գործարանի, նաև երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում` հազարավոր նաիրիտցիները, որոնց համար «Նաիրիտը» և՛ հարազատ տուն է, և՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք և «Նաիրիտի» սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |