Թալիշցի 20 ընտանիք Ալաշանում տուն կստանա

Թալիշցի 20 ընտանիք Ալաշանում տուն կստանա

PanARMENIAN.Net - Թալիշցի մոտ 20 ընտանիքի առաջիկայում Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում տուն կտրվի: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, հաղորդում է Aravot.am-ը:

Բեգլարյանը նշել է, որ Ալաշանում արդեն իսկ թալիշցիների մի մասի համար համապատասխան պայմաններ են ստեղծվել՝ տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն: Նա հավելել է, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում հաստատված թալիշցիների մի մասը ևս ցանկանում է հաստատվել այնտեղ:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Թալիշը, Մարտակերտն ու Մատաղիսը:

Թալիշի բնակիչների մի մասը վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված։ Բացի այդ, գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---