Դիմա Բիլանը երգ և տեսահոլովակ է պատրաստում Հայոց ցեղասպանության մասին![]() 5 դեկտեմբերի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանը երգ և տեսահոլովակ է պատրաստում Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին նա ասել է «ՄուզՏՎ»-ի եթերում Մոսկվայում «Տարվա երգը» համերգի նկարահանման ժամանակ: Ըստ Բիլանի, երգն արդեն պատրաստ է, տեսահոլովակի նկարահանումները սկսվել են, մի մասը նկարահանվել է Արարատյան դաշտավայրում, մյուս մասը կնկարահանվի «Մոսֆիլմի» հատուկ ձևավորված տաղավարում: «Այդ թեման ինձ ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մորական կողմի նախատատս` Շուշան Տիգրանի Քրունին, փրկվել է ցեղասպանությունից 13-ամյա հասակում: Նրան փրկել են ռուս հնադավանները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, նա իմ ծնվելուց առաջ է մահացել: Բայց մայրիկիս խոսքերով, իր տատն ամբողջ կյանքի ընթացքում որոնել է իր հարազատներին, ոչ մի տեղեկություն չունենալով նրանց մասին` ողջ են նրանք, թե մեռած»,-պատմել է Բիլանը, գրում է Rusarminfo-ն: Կլիպի թողարկումը նախատեսվում է 2017-ի գարնանը` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: 2016-ի մարտին Բիլանը, համերգով լինելով Երևանում, այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բիլանը հայտնի ռուսաստանցի երգիչ ու կինոդերասան է, 2009-ին նա դարձել է «Եվրատեսիլի» հաղթող: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |