Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի գեղարվեստական թանգարանում դեկտեմբերի 7-17-ը տեղի կունենա հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Նռան ծաղիկները» խորագրով:
Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանում 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Նշվում է, որ առաջին անգամ ցուցահանդեսում կցուցադրվեն համաշխարհային մակարադակի 16 հայ նկարիչ գործեր, որոնէ արդեն երկար ժամանակ է պահվում են Զապորոժեիե շրջանային գեղարվեստական թանգարանում: Կցուցադրվեն նաև տեղաբնակ հայազգի նկարիչներ Ռուդոլֆ Հակոբյանի, Գագիկ Կուրղինյանի, Գայանե Արուշանյանի և Մարիաննա Սմբատյանի գործերը:
Ըստ Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության, Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն Ուկրաինայի նաև այլ քաղաքներում: Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում կմատուցվի պատարագ ի հիշատակի 1988-ի երկրաշարժի զոհերի: