Արևելյան Հալեպի 70%-ը Սիրիայի բանակի հսկողության տակ է![]() 5 դեկտեմբերի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն արևելյան Հալեպի ևս 2 թաղամաս են ազատագրել ապստամբ զինյալներից: Ինչպես հայտնել է ապստամբ խմբերից մեկի ներկայացուցիչը, Սիրիայի նախագահ Ասադի հակառակորդները նահանջել են Քարմ էլ Ջաբել և Շահար շրջաններից: Այժմ սիրիական բանակը վերահսկում է արևելյան Հալեպի 70%-ը, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարձակորղական գործողություն էին սկսել Հալեպում: Ըստ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, գործողության արդյունքում ավելի քան 300 մարդ է զոհվել, հիմնականում խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին, առնվազն 50.000 մարդ է հեռացել մարտերի վայրից: Մինչդեռ Շահարում կատաղի մարտերը դեկտեմբերի 5-ին շարունակվել են: Ըստ դիտորդների, վերջին 24 ժամում սիրիական բանակը քաղաքի ևս 5 շրջան է ազատագրել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |