5 դեկտեմբերի 2016 - 18:47 AMT
Դիլիջանի ազգային պարկում որսագողության դեպքով նյութեր են նախապատրաստվում

2016-ի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Գոշ տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք:

Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց, հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է որսագողության դեպք՝ որսված 2 այծյամ: