Ռուս դեսանտայինները 2017-ին կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք զորավարժություններին![]() 6 դեկտեմբերի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - 2017-ին մոտ 1000 ռուս դեսանտային կմասնակցի ՌԴ սահմաններից դուրս, այդ թվում Հայաստանում, կայանալիք զորավարժություններին, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և հաղորդակցությունների դեպարտամենտը: «Դեսանտայինները կցուցադրեն իրենց հնարավորությունները ՀՀ, Նիկարագուայի և Բելառուսի տարածքում կայանալիք առանցքային միջազգային զորավարժությունների ընթացքում»,-ասել են դեպարտամենտում: Նշվում է, որ ռուս դեսանտայինները կմասնակցեն «մարտավարական, հրամանատարաշտաբային, մարտավարամասնագիտական, հակաահաբեկչական և հատուկ ուժերի զորավարժությունների» այլ երկրների բանակների զինծառայողների հետ համատեղ: «Բացի այդ, կայանալու են միջազգային մարտավարական զորավարժություններ օտարերկրյա բանակների հատուկ նշանակության ուժերի և ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումների մասնակցությամբ Ռուսաստանի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2017-ին ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումները մասնակցելու են միջազգային գործունեության ավելի քան 70 միջոցառման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |