Oտար լեզուների դասավանդման հայեցակարգ է մշակվելու

Oտար լեզուների դասավանդման հայեցակարգ է մշակվելու

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ, որը դեկտեմբերի 5-ին գումարել էր իր անդրանիկ նիստը: Խումբը ստեղծվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարման նպատակով:

Անդրադառնալով ակնկալիքներին կրթության բնագավառից` վարչապետը մի շարք հարցադրումներ էր արել, այդ թվում, որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի:

Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Բացելով նիստը` ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով վերոնշյալ խմբի շրջանակներում կձևավորվեն նաև տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի:

Նախարարի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության և այլն, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ընդգծվել է օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը:

ՀՀ-ում միասնական քննություններին ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը պարբերաբար նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ 9.8: Վերջին տարիների ընթացքում անգլերեն լեզվի քննության միջին ամենացածր ցուցանիշը եղել է 2011-ին՝ 9.5, ամենաբարձրը՝ 2013-ին՝ 15.4: 2016-ին՝ 2015-ի համեմատությամբ նվազել է՝ 14.2-ից հասնելով 14.1-ի:

Ընթերցեք նաև. ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները

Նախարար. Ռուսաց լեզուն Հայաստանում պետական կարգավիճակ չի ստանալու

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---