Սաուդյան Արաբիայում 15 մարդ է մահապատժի դատապարտվել Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով![]() 6 դեկտեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի է դատապարտել Իրանի «լրտեսական ցանցի» 15 անդամի: 2016-ին հունիսին հայտարարվել էր լրտեսների ցանցի 32 անդամի ձերբակալության մասին: Ձերբակալվածների թվում 30 սաուդիտ կա, 1 իրանցի և 1 աֆղանցի: Նրանց մեղադրել են խմբավորում ստեղծելու մեջ, որը գործակցել է Իրանի հետախուզության հետ և Սաուդյան Արաբիայի բանակի մասին տեղեկություններ փոխանցել, հայտնում է Meduza-ն Al Arabiya.-ի վրա հղումով: Նրանց մեղադրում են նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի հետ հանդիպելու և թագավորության տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ոմանց մեղադրում են նաև համակարգչային համակարգերը կոտրելու մեջ: Խմբի մյուս 17 անդամների դատավճռի մասին ոչինչ չի ասվում: Ըստ AP-ի, մի քանիսին տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտել: 2016-ի սկզբին Սաուդյան Արաբիան խզեց հարաբերություններն Իրանի հետ: Դրա համար առիթ հանդիսացավ Թեհրանի արձագանքը շիա քարոզիչ Նիմր ալ Նիմրի և նրա 46 կողմնակիցների մահապատժին, որոնց մեղավոր ճանաչեցին անկարգություններ հրահրելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |