ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համեմատաբար մեծ վարկեր կտրամադրի խոստումնալից նախագծերին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համեմատաբար մեծ վարկեր կտրամադրի խոստումնալից նախագծերին

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերանայում է իր վարկային քաղաքականությունը: Այս մասին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ բանկի Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

«Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել և առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երևույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով: Մյուս կողմից, վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների և միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված փոփոխությունների նախագծերը իսկապես տպավորիչ են:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել և որոշել է, որ մենք այսուհետ պատրաստ ենք հետաքրքիր և խոստումնալից նախագծերին տրամադրել համամեմատաբար մեծ վարկեր», - հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրեասյանը:

Նրա խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, և ակնկալում են շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել: «Այս կերպ մենք առաջին պատասխան քայլն ենք անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին»:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն այսպիսով համագործակցության հայտ է ներկայացնում հեռանկարային նախագծերի իրականացմամբ հետաքրքրված բոլոր կողմերին: Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն նախ և առաջ նախագծերի ֆինանսական գնահատականից և բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից: Որպես տոկոսադրույքները նվազեցնելու ևս մեկ գործիք կդիտարկվի նաև փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---