Ռոշալը Երևանում է. Նրան բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է տրվելու![]() 6 դեկտեմբերի 2016 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը եղել է Երևանի պետական բժշկական համալսարանում: Նա մասնակցել էտարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպմանը, որին մոտ 500 մարդ է մասնակցել: «Այն ինչ կապված է Հայաստանի հետ կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- ասել է Լեոնիդ Ռոշալը: Աշխարհի մանակական բժիշկը մեր ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրել է աշխարհի տարբեր անկյուններում իր և իր թիմի կատարած աշխատանքը: Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել և վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն ընձեռեցին ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը: «Լեոնիդ Ռոշալի կերպարը ասոցացվում է հումանիզմի, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային արժեքների հետ: Նա ներկայացնում է բժշկական մի ամբողջ դարաշրջան, միշտ հայտնվում է դժբախտության մեջ հայտնված այն մարդկանց կողքին, որոնք ունեն օգնության կարիք: Նա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային պարտք է կատարում»- իր ելույթում նշել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրել է, որ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ Ռոշալին է շնորհվելու բուհի պատվավոր դոկտորի կոչում: Շուրջ երկու ժամ տևողությամբ դասախոսության ընթացքում նա անդրադարձավ բոլոր այն ողբերգական իրադարձություններին, որոնց կիզակետում հայտնվել են երեխաները: Հմուտ մանկաբույժի գնահատմամբ` աղետի գոտիներում հանապատասխան բժշկական խմբի կողմից անհրաժեշտ մասնագիտական բուժօգնության տրամադրումը հնարավորություն է տալիս նվազեցնել հաշմանդամությունը, հետագա բարդությունները և մահացության ցուցանիշները: Աֆղանստան, ԱՄՆ, Բեսլան, Հայաստան, Բեռլին, Հնդկաստան, Ալժիր. բժշկի՝ օգնության ձեռք մեկնած գոտիների աշխարհագրությունը լայն է: Միջոցառումը եզրափակվել է Լեոնիդ Ռոշալին ուղղված հարցերով: Ուսանողներից մեկի այն հարցին՝ թե ինչն է պակասում աշխարհին խաղաղության համար, աշխարհահռչակ բժշկի պատասխանը մեկն էր ՝ բարությունը: Անգնահատելի է Ռոշալի բարեկամական վերաբերմունքն ու ցուցաբերած աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին հատկապես 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների փրկության և երջանիկ մանկություն վերադարձնելու գործում: Աշխարհի մանկական բժիշկը իր հարուստ կենսագրության մեջ անգամ ունեցել է նաև ահաբեկիչների հետ բանակցելու փորձ: Դասախոսության ընթացքում նա կարևորեց միասնականությունը, որի շնորհիվ հատկապես դժվարին իրավիճակներում հնարավոր է շատ խնդիրներ լուծել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |