ISTC-ը կաջակցի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին 6 դեկտեմբերի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ, իրականացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսության փոխհարաբերությանը: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կաջակցի այն ծրագրերին, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում: Ծրագիրն այնպիսի նոր տեխնոլոգիաների, գաղափարների համար է, որոնց պետք է վերջին զարգացման քայլը՝ շուկա դուրս գալու համար: «Ներկայումս Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են: ISTC-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրով նպատակ են հետապնդում խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում և ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- նշում է ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գևորգյանը: ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաղթողներին տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, դրամաշնորհ՝ 6000 ԱՄՆ դոլարի չափով՝ 1 տարվա հետազոտական աշխատանքի համար, աջակցություն առևտրայնացման ռազմավարության մշակման և համատեղ միջազգային դրամաշնորհների դիմելու հարցում: Կստեղծվի նաև համագործակցություն IBM-ի հետ աշխատող հետազոտական խմբերի և հայ գիտնականների ու հետազոտողների միջև։ Այս նպատակի իրագործման համար շուտով կհայտարարվի երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը 2016թ դեկտեմբերի 14-ն է: Դիմել կարելի է այս հղումով։ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |