Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդական ԵԱ չեմպիոն![]() 7 դեկտեմբերի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալն են նվաճել Իսրայելում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մինչև 20 տարեկանների մրցաշարում 77 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը համառ պայքարում գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի, գրում է Ա1+-ը: Նա երկամարտում ցույց է տվել 326 կգ (149+177) արդյունք՝ ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցնելով լատվիացի Ռիտվարս Սուխարևսից և ռումինացի Դորու Ստոյանից, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Դեկտեմբերի 7-ին մեր ծանրորդներից հանդես կգա միայն Ռազմիկ Օլտեցյանը, որը ուժերը կփորձի մինչև 23 տարեկանների 77 կգ քաշային կարգում: Ավելի վաղ փոքր բրոնզե մեդալներ էին նվաճել Սմբատ Մարգարյանը (մինչև 23 տարեկանների մինչև 56 կգ քաշային կարգ, երկամարտում` 6-րդ տեղ) ու Իզաբելա Յայլյանը (մինչև 23 տարեկանների մինչև 58 կգ քաշային կարգ, երկամարտում` 5-րդ տեղ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |