ՋՏՊԿ. Ավելի քան $230 մլն-ի ներդրում է արվել ՀՀ ջրային համակարգում վերջին 10-12 տարում

ՋՏՊԿ. Ավելի քան $230 մլն-ի ներդրում է արվել ՀՀ ջրային համակարգում վերջին 10-12 տարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ջրային համակարգը զարգացման որակական նոր փուլ է մտնում, մշակվել և ընդունվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի ռազմավարությունները: Այս մասին ՋՏՊԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նա հայտնել է, որ վերջին 10-12 տարվա ընթացքում միայն խմելու ջրի համակարգերի զարգացման նպատակով կատարվել է ավելի քան 230 մլն դոլարի ներդրումներ, առավել մեծածավալ ներդրումներ են կատարվել նաև ոռոգման համակարգում:

Հանդիպմանը մասնակցել են Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների մատուցման ապագա մրցույթի մասնակից-հավակնորդները: Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների մատուցման միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ընկերություններ: Դրանցից 5-ը ներառվել են կարճ ցանկում և շարունակելու են պայքարը հաջորդ փուլում:

«Պետական գույքի արդյունավետ, նպատակային և խելամիտ կառավարումն այսօր լուրջ խնդիր է դարձել պետական կառույցների համար: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի այս գործելաոճն արմատավովի և օրինակելի դառնա մեր երկրում: Մենք շատ ուրախ ենք, որ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել նաև տեղական գործընկերներ:

Եվ քանի որ ծրագիրը պարունակում է նաև որոշակի քաղաքական տարրեր, առաջարկում ենք տեղացի մեր գործընկերներին ակտիվացնել համագործակցությունը ՋՏՊԿ-ի հետ, քանզի մենք ակնկալում ենք, որ վարչությունը, որ ստեղծվելու է այս խորհրդատվությունների արդյունքում, պետք է դառնա ներդրումային մեթոդաբանության և ռազմավարության մշակման հիմնական հարթակը»,- ասել է ՋՏՊԿ նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ ՋՏՊԿ-ի նպատակն է ձևավորել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---