Պրահայում տեղի է ունեցել շախմատային յուրօրինակ մրցամարտ. Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա:
Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:
Ինչպես մրցախաղից հետո նշել է Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդն այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է:
Մրցախաղն ընդհանուր առմամբ տևել է 3 ժամ և ավարտվել Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով: