Պակիստանում 47 ուղևորով ինքնաթիռ է կործանվել

Պակիստանում 47 ուղևորով ինքնաթիռ է կործանվել

PanARMENIAN.Net - Պակիստանի հյուսիսում վթարի է ենթարկվել «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը կատարում էր Չիթրալ-Իսլամաբադ չվերթը, հայտնում է ՏԱՍՍ-ը Geo.tv-ի վրա հղումով:Ինքնաթիռում 47 ուղևոր կար, ինչպես նաև անձնակազմի անդամները:

«Չիթրալից դուրս գալուց 1,5 ժամ անց ինքնաթիռի ավագը SOS ազդանշան է ուղարկել, դրանից անմիջապես հետո կապը խզվել է»,-ասել է օդանվակայանի կարգավարական ծառայության ներկայացուցիչը:

Ինքնաթիռի աղետի ենթադրյալ վայրում ականատեսները բոց են տեսել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---