ԱՎԾ. Բենզինը 1 տարում էժանացել է մոտ 16%-ով![]() 8 դեկտեմբերի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները ՀՀ-ում նվազել են համապատասխանաբար 3.5% և 2.9%-ով: Այդ մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզվառելիքի՝ համապատասխանաբար 15.8% և 21.8%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 15.2% և 21.4% էժանացում: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի 11 ամիսների կտրվածքով ԱՎԾ-ն արձանագրել է 1.4% գնանկում: Պարենային ապրանքներն էժանացել են 3.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 2.4%-ով, ծխախոտն ու ալկոհոլը՝ 0.5%-ով: Ծառայությունների ոլորտում, ընդհակատակը, գրանցվել է 2% գնաճ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |