Մխիթարյանն առաջին գնդակն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգայում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է ուկրաինական «Զարյա»-ին՝ նրանց դաշտում: Հանդիպման առաջին գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղից հետո անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է հայ ֆուտբոլիստին: «Ես հիանում եմ Մխիթարյանի խաղով: Հենրիխը մեծ վճռականություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա այսօր մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ես շատ ուրախ եմ նրա համար, որ կարողացավ իր առաջին գոլը խփել: Նա հիանալի հանդես եկավ ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ գավաթային խաղում»,- ասել է Մոուրինյոն, գրում է Yerkir.am-ը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |