Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սակայն դա չի լուծի խնդիրը

PanARMENIAN.Net - Հայաստանը ցանկացած պահի կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն դա չի լուծի խնդիրը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հուլիսի 3-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում ունեցած դասախոսության ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որը դեմ լիներ ԼՂՀ-ի անկախությանը, եւ եթե Երեւանն ու Ստեփանակերտը որոշում կայացնեն, ապա Ղարաբաղը անմիջապես կճանաչվի ինքնավար պետություն:



Արկադի Ղուկասյանը տեղեկացրել է ուսանողներին, որ 1988 թվականին, երբ սկսվում էր ղարաբաղյան շարժումը, հարց էր դրվում Լեռնային Ղարբաղի ինքնավար մարզի դուրս բերման մասին Ադրբեջանի ԽՍՀ կազմից եւ Հայաստանի ԽՍՀ-ին միանալու մասին: Հետագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդային Միությունը «փլուզվեց» եւ Ղարաբաղը պատերազմի շեմին էր, որոշում ընդունվեց` վերցնելու անկախության ուղին: «Այդ որոշումը զիջումային էր. որպեսզի Ղարաբաղը չմտնի ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի կազմը: Նման որոշումն ավելի ընդունելի էր միջազգային հանրության համար»,- նշել է Արկադի Ղուկասյանը: Բացի այդ, այդ որոշմամբ Ստեփանակերտը փորձում էր Հայաստանին զրկել ավելորդ բարդություններից եւ խնդիրներից, նշել է նա:



«Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը ցանկանում համոզել ամբողջ աշխարհին, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի: Որովհետեւ Բաքվում հերթական պատրանքն է, որ Հայաստանը ագրեսոր է, որը բռնազավթել է ադրբեջանական տարածքները: Ավելին, Ադրբեջանը հուսով է, որ միջազգային հանրությունը որոշակի պատժամիջոցներ կկիրառի»,- նշել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: Նրա խոսքերով, եթե Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, ապա քաղաքական տեսանկյունից ագրոսոր է դառնում Բաքուն: «Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ է հռչակել Ադրբեջանի կողմից սկսած պատերազմի արդյունքում, հաղթել է պատերազմում` ազատագրելով իր տարածքները եւ այն ժամանակ ԼՂ-ին կից եւս յոթ շրջան, այդ պատճառով ստատուս-քվոն այժմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունք է»,- ամփոփել է Արկադի Ղուկասյանը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---