Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընթացող London Chess Classic-ի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցակիցները համաձայնության են եկել 29-րդ քայլում:
Արդյունքում Արոնյանը վաստակած 2 միավորով երկրորդ տեղում է, իսկ Ուեսլի Սոն 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Արոնյանը կարողացել է օգտվել 33-րդ քայլին Ադամսի թույլ տված կոպիտ սխալից: Արդյունքում մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:
London Chess Classic-ի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կիսել են միավորը մրցախաղի 31-րդ քայլից հետո: