Ավստրիայի ԱԳ նախարար. Վիեննան կարգելակի Թուրքիա-ԵՄ բանակցությունները![]() 12 դեկտեմբերի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիա-Եվրամիություն անդամակցության հետագա բանակցությունները կարգելակվեն Վիեննայի կողմից, ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ քննադատելով Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար։ Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունել էր Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ իրավականորեն ոչ պարտադիր բանաձև՝ մատնանշելով հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում համատարած հետապնդումներն ու բռնաճնշումները։Թուրքիայի անդամակցության հարցը վերջնականորեն վճռվելու է Եվրոպական Խորհրդի հավաքի արդյունքներով, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-16-ին։ «Եվրախորհրդարանն ընդունել է խիզախ և ճիշտ բանաձև՝ պահանջելով, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սառեցվեն։ Արտաքին գործերի նախարարների եզրակացություններում նույնպես պետք է լինի արձագանք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։ Մենք նույնպես պետք է առաջարկենք, որ անդամակցության բանակցությունները սառեցվեն»,- ասել է Կուրցը, Spiegel պարբերականին հղումով գրում է Civilnet.am-ը: Ավստրիացի նախարարն նշել է, որ Նիդեռլանդների ու Բուլղարիայի դիրքորոշումները համահունչ են Վիեննայի մոտեցմանը։ Կուրցի համոզմամբ՝ Թուրքիան չի կիսում ԵՄ-ի արժեքները։ Ավստրիայի ԱԳ նախարարը կոչ է արել, որ ԵՄ-ն հստակ արձագանքի հուլիսի 15-ից հետո Թուրքիայում ստեղծված իրադրությանը: Սեբաստիան Կուրցը ընդգծել է Թուրքիայում ընդդիմադիրների ահաբեկումն ու սպառնալիքները, այլախոհների ազատազրկումն ու մահապատժի հնարավոր վերականգնումը։ Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկել էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու օգտին։ Որոշման օգտին քվեարկել էր 479 պատգամավոր, 37-ն արտահայտվել էր դեմ, 107-ը՝ ձեռնպահ։ Նույն օրը Ավստրիայի խորհրդարանի անդամները սատարել էին երկրի վեց քաղաքական ուժի նախաձեռնությանը՝ Թուրքիային սպառազինությունների մատակարարման դադարեցման վերաբերյալ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |