Թբիլիսցիների 40%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ (Հարցում)![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիի բնակիչների 40%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ, մինչդեռ դրան հավանություն է տալիս այլ քաղաքների բնակիչների 36%-ը, իսկ գյուղական բնակչության` միայն 28%-ը: Այդ են վկայում հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ): Կենտրոնի զեկույցում այլազգիների հետ վրացուհիների ամուսնության կողմնակիցների քանակը տարբերվում է կախված բնակավայրից, կրթությունից, որոշ չափով, նաև տարիքից: Մայրաքաղաքի բնակիչներն ավելի կողմ են այլազգիների հետ վրացուհիների ամուսնությանը: Երիտասարդ վրացիները նույնպես ավելի դրական են վերաբերվում այդ երևույթին, քան տարեցները: 18-35 տարեկան հարցվածների 36%-ը կողմ է վրացուհիների ամուսնությանը հայերի հետ, մինչդեռ 56 տարեկանից բարձր մարդկանց շրջանում նման կարծիք ունի հարցվածների 33%-ը: Տարբերություններ կան նաև ըստ կրթության: Որքան բարձր է կրթության աստիճանը, այնքան շատ է այլազգիների հետ վրացուհիների ամուսնության կողմնակիցների քանակը: Միջին և տարական կրթությամբ մասնակիցների միայն 32% է հավանություն տալիս վրացուհիների ամուսնությանը հայերի հետ, իսկ բարձրագույն կրթությամբ հարցվածների շրջանում այդ հարցում դրական կարծիք ունի 37%-ը: Զեկույցում տեղեկություններ կան նաև հարցման մասնակիցների վերաբերմունքի մասին վրացուհիների ամուսնությանը ամերիկացիների, ուկրաինացիների, ռուսների, հրեաների և ադրբեջանցիների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |