Թուրքիայի ՌՕՈւ-ն Ստամբուլի ահաբեկչությանն ի պատասխան հարվածել է քրդերին Իրաքում

Թուրքիայի ՌՕՈւ-ն Ստամբուլի ահաբեկչությանն ի պատասխան հարվածել է քրդերին Իրաքում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ-ն որպես հատուցում Ստամբուլի կրկնակի ահաբեկչությանը հարվածներ է հասցրել քրդերին Իրաքում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ հաղորդագրության մեջ:

Անկարայի ինքնաթիռները 12 թիրախ են խոցել հարևան երկրի հյուսիսում, գրում է Lenta. ru-ն CNN-ի վրա հղումով: Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է 41-ի: Վիրավորվել է 155 մարդ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր վրեժխնդիր լինել և հատուցել նրանց, ով կանգնած է ահաբեկչության հետևում:

Թուրքական կողմի պնդման համաձայն՝ TAK-ը հանդիսանում է «Քրդստանի աշխատավորկան կուսակցության» (ՔԱԿ-PKK) թևերից մեկը, բայց ՔԱԿ-ի ղեկավարները հերքում են դա:Ավելի վաղ Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ պայթյունի հետքերը տանում են դեպի ՔԱԿ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---