Թուրքիան 2016-ի առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով![]() 13 դեկտեմբերի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալված լրագրողների քանակն աշխարհում 2016-ին ռեկորդային թվի է հասել: Այդ մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետազոտության մեջ: Այդ ցուցանիշով 2016-ին առաջատրը Թուրքիան է դարձել` առաջ անցնելով Չինաստանից, հայտնում է BBC-ին: «Ըստ 2016-ի դեկտեմբերի 1-ի տվյալների, աշխարհում ձերբակալված լրագրողների քանակը 259 է: Թուրքիայում ազատազրկված է առնվազն 81 լրագրող` դա ավելին է, քան ցանկացած այլ երկրում, և բոլոր այդ մարդիկ մեղադրվել են հակապետական գործունեության մեջ»,-ասվում է կոմիտեի հաշվետվության մեջ: Թուրքիային և Չինաստանին ցուցակում հաջորդում են Եգիպտոսը, Էրիթրեան և Եթովպիան: Ընդ որում, Եթովպիայում, Պանամայում, Սինգապուրում և ՌԴ-ում ձերբակալվել են նաև այլ պետությունների քաղաքացիներ: Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (ԼԱՍ- RSF) հրապարակել էր «Մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հոկտեմբերին Թուրքիայում ձերբակալվեց ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն: Փակվել է շուրջ 140 լրատվամիջոց: Համատարած ձերբակալությունների ու ճնշումների պատճառով Թուրքիայում լրագրողներն արդեն իրենք իրենց նկատմամբ գրաքննություն են կիրառում, քանի որ բավականաչափ վախեցած են տեղի ունեցածից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |