Յունկերն անհրաժեշտ է համարում եվրոպական պաշտպանական միության ստեղծումը

Յունկերն անհրաժեշտ է համարում եվրոպական պաշտպանական միության ստեղծումը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը անհրաժեշտ է համարում եվրոպական պաշտպանական միության ստեղծումը: Ըստ նրա, Եվրամիությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդպիսի համակարգի ստեղծման համար: Այդ մասին նա հայտարարել է Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում:

«ԵՄ-ն պետք է իրական պաշտպանական միություն ստեղծի, առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ մեծ գործակցության հիման վրա: Մեր կազմակերպությունները մրցակիցներ չեն, այլ համալրում են իրար»,-ասել է Յունկերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել եվրոպական ռազմարդյունաբերության զարգացմանը, քանի որ դա «թույլ կտա հզորացնել Եվրոպայի ռազմավարական ինքնուրույնությունը»:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն տարեկան €200 մլրդ է ծախսում պաշտպանության կարիքների համար: «Սակայն, արդյունավետությունը 12-15% է` ամերիկացիների համեմատ, քանի որ Եվրոպայում գործողություններից և ծրագրերից շատերը կրկնվում են»,-ասել է նա:

Եվրամիությունը պետք է սեփական ուժերի վրա հենվի Եվրոպայում անվտանգության ապահովման գործում, ԱՄՆ-ն այլևս դա չի կարող անել: Այդ մասին Յունկերը հայտարարել էր դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---