Ձյուն, բուք, մառախուղ. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան![]() 15 դեկտեմբերի 2016 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարավան-«Զանգեր», Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը: Դժվարանցանելի են Սպիտակի, Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի, Տավուշի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է: Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղուների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: Դեկտեմբերի 16-17-ը սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 18-19-ը՝ առանց տեղումների եղանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |