Անհայտ հաքերները 2013-ին, հավանաբար, ավելի քան 1 մլրդ տվյալ են առևանգել Yahoo-ի ծառայություններից: «Քրեագետ փորձագետների կողմից տվյալների վերլուծության հիման վրա մենք ենթադրում ենք, որ 2013-ի օգոստոսին երրորդ կողմի չարտոնված ներթափանցման արդյունքում գողացվել են տվյալներ` կապված ավելի քան 1 մլրդ օգտատերի հետ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն:
Ըստ Yahoo-ի տվյալների, խոսքը, հավանաբար, օգտատերերի անունների, էլփոստի հասցեների, հեռախոսահամարների, ծննդյան թվերի, ծածկագրերի և փոփոխության համար բանալի բառերի մասին է: Միևնույն ժամանակ, ընկերությունում կարծում են, որ հաքերներին չի հաջովել հասնել բանկերում հաշվեհամարների ու քարտերի մասին տեղեկություններին:
Հայտնաբերված հաքերային հարձակման կապակցության Yahoo-ն կոչ է արել օգտատերերին փոխել նշանաբառը, ինչպես նաև հայտարարել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ, որոնք հետաքննում են կիբերհարձակումը:
Ընկերությունում կարծում են, որ միջադեպը, հավանաբար, կապ չունի 2014-ին 500 մլն աքաունթի կոտրելու հետ, որի մասին հայտնի դարձավ 2016-ի սեպտեմբերին: Այն ժամանակ նույնպես խոսքը գնում էր օգտատերերի անունների, հասեցների և ծածկագրերի առևանգման մասին: