Ռուսաստանի դեմ անհրաժեշտ է նոր պատժամիջոցներ սահմանել սիրիական Հալեպում գործողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հեռախոսազրույցում:
«Նախագահ Պորոշենկոն ընդգծել է, որ հուսով է, որ ՌԴ դեմ Եվրամիության պատժամիջոցները շարունակական կլինեն` Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու համար: Նա նաև մտահոգություն է հայտնել սիրիական Հալեպում հումանիտար վիճակի վերաբերյալ և նշել է, որ նման գործողությունների համար Ռուսաստանն առանձին պատժամիջոցների է արժանի»,-ասվում է նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնում է RT-ն:
Նշվում է, որ Պորոշենկոն և Տուսկը համակարգել են դիրքորոշումները Եվրախորհրդի նիստին ընդառաջ:
Ավելի վաղ Պորոշենկոն առաջարկել էր ԵՄ-ին մեկ տարով երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը: Պատճառը իրավիճակն է սիրիական Հալեպում: Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին խաղաղ բնակիչներին և զինյալ ընդդիմությանը ռմբակոծելու մեջ:
Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին և մեղադրում են Վաշինգտոնին «չափավոր ընդդիմության վրա» ազդելու անկարողության մեջ`զատելու համար նրանց ջոկատներն ահաբեկիչներից: