A320 EgyptAir-ի վթարի զոհերի մարմիններին պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել![]() 16 դեկտեմբերի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական ավիացիոն քննչական կոմիտեն պայթուցիկի հետքեր է հայտնաբերել 2016-ի մայիսին կործանված MS804 չվերթի ուղևորների մարմիններին: Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները քրեական հետաքննություն կսկսեն, հայտնում է BBC-ին: EgyptAir ավիաընկերության Փարիզից Կահիրե թռչող Airbus A320-ը 2016-ի մայիսի լույս 19-ի գիշերը ընկել է Միջերկրական ծովը: Կործանման արդյունքում զոհվել է 56 ուղևոր և ավիաընկերության 10 աշխատակից: Աղետի ազդանշաններ ինքնաթիռից չեն ստացվել: «Սև արկղերը» հայտնաբերվել են վթարից մեկ ամիս անց: 2016-ի հուլիսին Եգիպտոսի իշխանությունները հայտնեցին, որ օդաչուների խցիկի ինքնագրիչը վերականգնվել է: Առաջին «սև արկղի» տվյալները ցույց են տվել, որ ինքնաթիռում ծուխ է առաջացել և ջերմաստիճանի կտրուկ աճ: Դրանից քիչ անց ինքնաթիռն անհետացել է ռադարներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |