Երևանում անհայտները բանկոմատներ են պայթեցրել![]() 16 դեկտեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Բաղրամյան փողոցում ահազանգ են ստացել, որ ՎՏԲ-Հայաստան բանկին պատկանող բանկոմատին ամրացված է գազի բալոն և հնարավոր է պայթի: Իսկ Սարյան փողոցում ահազանգը, ըստ աղբյուրի, եղել է աղմուկի մասին, հաղորդում է Panorama.am-ը: Ոստիկանությունից հայտնել են նաև, որ հերթապահ խմբերը բաշխված են, կատարվում են քննչական գործողություններ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ ասել է, թե առաջին ահազանգը ստացվել է Կենտրոն տարածքից և դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Սարյան փողոցում պայթեցվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին պատկանող բանկոմատը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ, կատարվել է հափշտակություն: Ներկայումս քննությամբ ճշտվում է վնասի չափը: Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձինք չեն հասցրել ավարտին հասցնել գործը: ՎՏԲ-Հայաստան բանկը հաղորդագրություն է տարածել կողոպտման փորձի մասին, որում ասված է. «Այսօր գիշերը ժամը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |