Reuters. Հալեպից գրոհայինների տարհանումը կասեցվել է` նրանք փորձել են պատանդ վերցնել![]() 16 դեկտեմբերի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հալեպից գրոհայինների տարհանումը կասեցվել է նրանց գործողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչը, որը մասնակցում է տարհանմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: Ըստ նրա, գրոհայինները փորձել են պատանդներ վերցնել` նրանց որպես կենդանի վահան օգտագործելու մտադրությամբ: Բացի այդ, ինչպես նշում է գործակալությունը, ցուցարարները փակել են արևելյան Հալեպ տանող ճանապարհը` որպես պատասխան միջոց պահանջելով տարհանել Իդլիբի մոտի շիաների 2 գյուղի բնակիչներին, որոնք պաշարված են հակասիրիական ուժերի կողմից: Դեկտեմբերի 15-ի երեկոյան Al Alam հեռուստաալիքը հայտնեց, որ ծայրահեղական «Ահրար աշ Շամ» խմբավորման գրոհայինները խոչընդոտում են խաղաղ բնակիչների և վիրավոր աշխարհաղորայինների տարհանմանը Իդլիբի և ոչ հեռու գտնվող շիաների գյուղերից: Հալեպի արևելյան հատվածում դեռևս 50.000 մարդ է մնում, որից մոտ 40.000-ը` քաղաքացիական անձ է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան: Արևելյան Հալեպից գրոհայինների տարհանման առաջին 24 ժամում քաղաքից 9 ավտոշարասյուն է դուրս եկել` տարհանվել է 6462 մարդ, այդ թվում 3000 գրոհային: Այդ մասին իրազեկել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |