CNN. Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը![]() 16 դեկտեմբերի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական արշավում Դոնալդ Թրամփի խորհրդական և Ջորջիայից ընտրված նախկին կոնգրեսական Ջեկ Քինգսթոնը Մոսկվայում փակ դռների հետևում հանդիպել է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ և բարձրացրել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը CNN-ի վրա հղումով: CNN-ը հղում է անում Քինգսթոնի հարցազրույցին NPR-ին, որտեղ նա հայտարարել էր, որ Թրամփը «կարող է քննարկել արդեն մի ամբողջ հավերժություն գործող պատժամիջոցների հարցը»: «Արդյոք դա տվել է ցանկալի արդյունք: Թրամփը պարտավոր չէ հավատարիմ մնալ Օբամայի սկզբունքներին արտաքին քաղաքականության մեջ: Դա նրան նոր մեկնարկի հնարավորություն է տալիս»,-ասել է նա: Թրամփի խորհրդականը պատմել է նաև, որ հանդիպել է Մոսկվայում ամերիկացի գործարարների հետ, իսկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչների կամ ԱՄՆ դիվանագետների հետ չի շփվել: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Exxon Mobil ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին նշանակելու մտադրության մասին: Հայտնի է, որ Թիլերսոնը ծանոթ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ «Բարեկամության շքանշան» է ստացել նրանից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |