Գերմանիայում 12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել Սբ Ծննդյան տոնավաճառում![]() 16 դեկտեմբերի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքի Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է Meduza-ն Der Spiegel-ի վրա հղումով: Նշվում է, որ նա երկու անգամ փորձել է գործի դնել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա մասերով, սակայն դետոնատորը չի գործել: Focus-ն, իր հերթին, հայտնում է, որ ահաբեկչության փորձ կատարած տղան ծնունդով Գերմանիայից է, ազգությամբ` իրաքցի: Տղան, ըստ պարբերականի աղբյուրների, եղել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի ուժեղ ազդեցության տակ: Նրա անձը դեռ չի հաստատված: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ 2016-ի ամռանը նա փորձել է փախչել Սիրիա` ԻՊ-ին միանալու նպատակով: Դատախազության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են տոնավաճառում ահաբեկչության փորձի հետաքննության փաստը, սակայն մանրամասներ չեն հրապարակել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |