ԵՄ-ն €25.2 մլն կտրամադրի ՀՀ-ին՝ աշխատաշուկայի և ֆինանսների ոլորտի բարեփոխումներին![]() 16 դեկտեմբերի 2016 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ տնտեսական Զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ: Հանդիպմանը Կարայանը և Դանիելսոնը ստորագրել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» և «Հանրային ֆինանսների կառավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը: Առաջին համաձայնագրով ԵՄ կտրամադրի 15.2 մլն եվրոյի աջակցություն, որով կօգնի բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատանքի տեղավորման հնարավորությունները` մասնավորապես շեշտադրելով գյուղատնտեսական զբաղվածությունը: Այն նաև նպատակ ունի բարելավելու աշխատուժի առաջարկի և պետական, մասնավոր հատվածի պահանջարկի բացհայտման և համապատասխանեցման մեխանիզմները տվյալների հավաքագրման և օգտագործման առավել արդյունավետ համակարգի միջոցով: Երկրորդով` 10 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ աջակցելու հանրային ֆինանսների քաղաքականության ոլորտում բարեփոխումներին: Ծրագիչն ուղղված է լինելու հանրային ծախսերի հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, միջազգային չափանիշներին և փորձին համապատասխանությանը: Ծրագիրն էլ ավելի կամրապնդի բյուջեի և դրա ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ավելի լավ հաշվապահական և աաուդիտորական գործունեության շնորհիվ ` համագործակցելով քաղաքացիական հասարակության և Ազգային ժողովի հետ, որպեսզի բյուջետավորման գործընթացը լինի ավելի ներառական: Սուրեն Կարայանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` զարգացնելու և խորացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր բոլոր ուղղություններով: Նախարար Կարայանն ընդգծել է, որ ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացում: Նախարարի խոսքով, վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվել են և ներկայումս շարունակվում են բարեփոխումներն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկայի, կրթության, մաքսային և հարկային քաղաքականության, գյուղատնտեսության, ՓՄՁ աջակցության, տարածքային կառավարման և այլ ոլորտներում: Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցության շրջանակների ու ոլորտների ընդլայնումը: ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների» բանակցային գործընթացը: «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունները» թույլ կտան արագ մշակել ՀՀ-ԵՄ Միասնական աջակցության շրջանակը 2018-2020թթ. համար, որի արդյունքում ԵՄ ֆինանսական աջակցությունը կուղղվի նպատակային բարեփոխումների իրականացմանը: Գլխավոր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները, հետագա ֆինանսական աջակցության ուղղությունները և մի շարք այլ օրակարգային հարցեր: Քրիստիան Դանիելսոնը բարձր է գնահատել Եվրամիության աջակցության գործիքների վերաբերյալ նախարարության կողմից տարվող իրազեկման աշխատանքները: Քրիսիտան Դանիելսոնի խոսքով, Հայաստան-ԵՄ համագործակցությունն իրենց առաջնահերթություններից է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |