Լիբանանի նախագահական պալատում դեկտեմբերի 18-ին հայտարարվել է նորակազմ կառավարության անդամների անունները։ Լիբանանյան աղբյուրներին հղումով «Հայ ձայնը» գրում է, որ 30 նախարարից երկուսը հայ են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։
Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին կառավարության կազմավորումից անմիջապես հետո հայտարարել է, որ այն կարճաժամկետ կյանք ունի և իրենց համար առաջնայինը նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ու վավերացումն է։
Նշվում է, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։
Հոկտեմբերի վերջին քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը: