Թուրքիան կորուստներ է կրում Սիրիայում. Տասնյակ սպանվածներ և վիրավորներ կան![]() 22 դեկտեմբերի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կորուստներ է կրում Սիրիայում: Մարտեր են գնում սիրիական Էլ Բաբ քաղաքի մոտ: Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահանը» գործողության շրջանակում սպանվել է 12 թուրք զինծառայող, վիրավորվել 33-ը: Այդ մասին հայտնել է Milliyet թուրքական թերթը զինվորականների վրա հղումով, գրում է Haqqin.az-ը: Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի ԶՈւ 30 զինծառայող է զոհվել: Ըստ թուրք զինվորականների, Էլ Բաբի մատույցներում «ոչնչացվել է ԻՊ 138 գրոհային»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական բանակը հատուկ նշանակության զորքերի 300 մատիկ է գործուղել Սիրիայի հյուսիս` «Եփրատի վահանը» գործողությանը սատարելու համար: Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |