Սիրիացի զինյալները հերքել են մեղսակցությունն Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը![]() 22 դեկտեմբերի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիական «Ջեյշ ալ Ֆաթհ» և «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին անվանումը «Ջեբհաթ ան Նուսրա») խմբավորումները հերքել են իրենց մեղսակցությունը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը: Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է: Ավելի վաղ սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Ջեյշ ալ Ֆաթհ» կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել էր իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը գրոհայինների հայտարարությունների վրա հղումով: «Դա վրեժ էր Հալեպի կանանց, երեխաների և ծերունիների համար»,-մեջբերել էր հեռուստաալիքն ահաբեկիչների հայտարարությունը, հայտնում է ՌԲԿ-ն: «Ջեյշ ալ Ֆաթհ» («Նվաճման բանակ») զինյալ կոալիցիան ստեղծվել է 2015-ին Իդլիբ գավառում: Կոալիցիայի կազմում են ընդգրկվել Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող խմբավորումները: Կոալիցիայի կազմում են նաև «Ֆրոնտ ան Նուսրան» և «Ալ Քայիդայի» սիրիական բաժանմունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |