ՀՀ-ն կմարի ՌԴ-ից $200 մլն վարկի գծով ԱԱՀ-ի պարտքը![]() 22 դեկտեմբերի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կմարի ՌԴ-ից $200 մլն վարկի գծով մատակարարումներից առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում: Պարտքի մարման նպատակով 428.500 ռուբլուն համարժեք մոտ 3.3 մլն դրամ կհատկացվի: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ է տրամադրել՝ սպառազինության ձեռքբերման համար: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը 2016-ի սեպտեմբերին տեղեկացրել է, որ վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանը ձեռք կբերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրներ, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա, սակրավորային և ինժեներական սարքավորումներ: Ձեռքբերված սպառազինության մի մասը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ընթացքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |