Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 86-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշում![]() 22 դեկտեմբերի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դեկտեմբերյան վարկանիշում` առաջ անցնելով մեկ հորիզոնականով: Հայաստանի հավաքականը նոր վարկանիշում զբաղեցնում է 86-րդ տեղը 412 միավորով: Լավագույն ցուցանիշներով թիմերի առաջին տասնյակում են Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Իսպանիան: ԱԱ-2018-ի ընտրական խմբում Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցները, Ղազախստանից բացի (98-րդ հորիզոնական) զգալիորեն գերազանցում են հայկական թիմի ցուցանիշը: Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան` 39-ը, Դանիան` 46-ը, Չերնոգորիան` 63-րդ: Հաջորդ ընտրական խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին և կհանդիպի Ղազախստանի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |