Գերմանիան 11 ամսում մոտ 24.000 ներգաղթյալ է արտաքսել![]() 22 դեկտեմբերի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները մինչև 2016-ի նոյեմբերի ավարտը երկրից մոտ 23 750 ներգաղթյալ են արտաքսել, հայտնում է Die Welt-ը ներքին գործերի նախարարության վրա հղումով: Ամբողջ 2015-ի ընթացքում արտաքսվել է 20.888 մարդ: Ըստ նախարարության տվյալների, մինչև դեկտեմբերի 1-ը որոշում է կայացվել փոխհատուցում վճարել 51.243 մարդու, որոնք ցանկություն են հայտնել կամավոր հեռանալ Գերմանիայից: 2015-ին այդպիսի հայտերի թիվը 35.000 էր: Սակայն Գերմանիայից փախստականների կամավոր և հարկադիր վտարման գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթացել, քան նոր փախստականների ընդունումը: 11 ամսում Գերմանիայի Միգրացիայի և փախստականների գծով դաշնային գերատեսչությունը քննարկել է և որոշում է կայացրել 616.000 հայտի վերաբերյալ, ինչը 160 տոկոսով ավելի է, քան 2015-ին: Դեպքերի 63 տոկոսում դրական որոշում է կայացվել` հնարավորություն տալով փախստականներին մնալ Գերմանիայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |